1951 դիտում
10:27 20-11-2019
Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ կան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ տարաձայնություններ կան «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: Պատգամավորներից շատերը պնդում են, որ ամենևին էլ անհրաժեշտություն չկա, որ օրենքում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի գովազդ զետեղվի: Իսկ, ահա, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակառակ տեսակետն ունի ու զիջումների դարձյալ չի գնում: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, «Իմ քայլ»-ից շատերին ապսպրել են, թե նախագծի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, որը վերջերս դեղագործների հետ հանդիպմանը խոստացել է, որ այսպիսի օրենք կլինի: Այնինչ Նիկոլ Փաշինյանի խոստումը դեղերի շուկայի՝ օրենքով կարգավորմանն է վերաբերել, իսկ նախարար Թորոսյանը պարզապես իր համար նախընտրելի դրույթ է նախագիծ խցկել: Գլխադասային հանձնաժողովը կառավարության՝ հրատապ ռեժիմով քննարկման ուղարկած այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: «Իմ քայլ»-ում էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսօրվա քվեարկության խայտաբղետ պատկեր կլինի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ նախագծին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախարարությանը վերապահված հանրային իրազեկում, ըստ էության, հենց գովազդ ներառող այդ դրույթի պատճառով: «Անհասկանալի է նպատակը, որովհետև պետական նպատակային ծրագրերում դեղատոմսով տրամադրվող դեղերը հանրային իրազեկման կարիք չունեն, որովհետև այդ դեղերն արդեն պետությունը գնել է, ու այդ դեղերը, դեղատոմսով դուրս գրվելով, տրվում են բնակչությանը»,- ասել է Զեյնալյանը` շեշտելով, որ անառողջ մրցակցային դաշտ կստեղծվի, դեղորայքը, որ պետությունն է գնում, այլ ներկրող էլ է այն ներկրում, և արդյունքում այդ գովազդը կխթանի ներկրողի բիզնեսը: Որ ներկրողների շահերին է ծառայեցնում նախարար Թորոսյանը այս օրինագիծը` դեռ պարզ չէ: Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովից Լուսինե Բադալյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Նախագիծը շատ կարևոր է, բայց քանի որ հենց նախագծի մեջ է հենց այս կետը զետեղված․․․ Հասկանո՞ւմ եք, մտցված է նախագծում, որ անցնի դա. սա է խնդիրը»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4409 դիտում
09:27 07-02-2019
Հեղափոխություն դպրոցում. շարադրություն՝ «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով. «168 ժամ»
1857 դիտում
09:01 22-12-2022
Ֆուտբոլի ֆեդերացիայում խիստ անառողջ մթնոլորտ է. դա սկսել է անհանգստացնել իշխանություններին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»