211652_close_icon
views-count1145 դիտում article-date 20:41 20-11-2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Նոյեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կազմակերպած Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին: Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է ու գործով ապացուցել, որ Հայաստանում տնտեսական դաշտը բաց է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն լինելու, տնտեսվարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած բիզնեսով: Ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը տնտեսության շարժիչ ուժն է: Փոխվարչապետի խոսքով ՏՄՊՊՀ-ն կարևոր առաքելություն ունի՝ խրախուսել ազատ և մրցակցային շուկաները: Նա ընդգծել է, որ անցած 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ը մեծածավալ աշխատանք է կատարել, մասնավորապես իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք աննախադեպ են իրենց ծավալով և ընդգրկման շրջանակով: Տիգրան Ավինյանը կարևորել է աշխատանքը միջազգային գործընկերների հետ, հատկապես արդյունավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում և հույս հայտնել, որ լավ հիմքերի վրա դրված այս գործընկերությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և կխորանա: Փոխվարչապետը շեշտել է նաև, որ կառավարությունը բաց է երկխոսության համար, միշտ պատրաստ է լսել տնտեսավարողների բարձրացրած խնդիրները, որպեսզի էլ ավելի բարելավի տնտեսության մրցակցային միջավայրը:

Նմանատիպ նյութեր