211652_close_icon
views-count548 դիտում article-date 02:59 20-11-2019

ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով Շենգավիթի անձնագրային բաժանմունքից ստացված տվյալները, նոյեմբերի 19-ին՝ ժամը 13-ի սահմաններում, հայտնաբերել ու բերման են ենթարկել Երևանում հաշվառված 49-ամյա մի տղամարդու։ Նա 2018 թվականի մայիսից Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Հետախուզվողի հայտնբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր