4043 դիտում
20:05 21-11-2019
Արթուր Վանեցյան. ՀՖՖ-ն դատապարտում է Մեսրոպ Առաքելյանի արած անհեթեթ հայտարարությունը Մխիթարյանի մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ գործկոմի նիստից հետո, որտեղ նա [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/21/1141107/]հրաժարականի[/url] դիմում է ներկայացրել, անդրադարձել է ՀՖՖ ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի արած [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/21/1141066/]հայտարարությանը[/url].
«Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ և անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, որ Հենրիխ Մխիթարյանի թևից պետք է հանենք ավագի թևկապը:
Ես ուզում եմ նշել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է, որը չի կիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ընդհակառակը, դատապարտում է նման հայտարարությունները: Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ՝ լավագույն ֆուտբոլիստը:
Նա ոչ թե միայն ֆուտբոլիստ է, այլ առհասարակ Հայաստանի և հայ ժողովրդի դեսպանն է ողջ աշխարհում: Իր նվիրված խաղով և իր նվիրումով ֆուտբոլին, նա ապացուցել է, որ հանդիսանում է մեր թիմի ավագը և արժանի է կրել այդ թևկապը»,- ասել է Արթուր Վանեցյանը:
Նմանատիպ նյութեր
1317 դիտում
12:50 20-03-2021
Արցախի պետնախարարը Մեսրոպ Առաքելյանի հետ քննարկել է պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում