211652_close_icon
views-count4543 դիտում article-date 22:16 14-03-2021

Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած կառույցը 50 միլիոն դրամի պայմանագիր է կնքել 1 աշխատակից ունեցող ընկերության հետ. 168.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը մեկ անձից 50 միլիոն 400 հազար դրամի գնում է իրականացրել։

Գնումն իրականացվել է «Կրտսեր Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ից, հայտնում է 168.am-ը:

Այս ընկերությունը Սոցիալական ապահովության ծառայությանը կմատուցի ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 2021 թվականի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ։

Ընկերությունը պայմանագրով պարտավորվել է իրականացնել կենսաթոշակային հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի, նրա ենթահամակարգերի՝ երեխաների ծննդյան միանվագ նպաստ, Մայրության նպաստ, խնամքի նպաստ, աշխատանքային գրքույկներ, Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կենսաթոշակառուների հաշվառման միասնական համակարգի և Արցախի պաշտպանության բանակի հետագա արտադրական շահագործումն ու լրամշակումը. Այսինքն՝ ստեղծվելու է մեկ միասնական հարթակ։

Փորձեցինք պարզել, թե քանի՞ աշխատակից ունեցող ընկերության հետ է Մեսրոպ Առաքելյանի ղեկավարած նախարարության ստորաբաժանումը՝ Սոցիալական ապահովության սպասարկման ծառայությունը,  կնքել  50  միլիոն դրամ արժեցող  պայմանագիր։

Պարզվեց, որ  այս ընկերությունից  «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին որպես պարտադիր վճար յուրաքանչյուր ամիս վճարվել է ընդամենը 1000 դրամ՝ այսինքն՝ մեկ աշխատակցի համար, և այդ մեկ աշխատակիցն էլ տնօրեն Գագիկ  Ալեքսանյանն է։

Նմանատիպ նյութեր