1040 դիտում
16:42 22-11-2019
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվեց «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը
Սույն թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվեց «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը: «Գիտաժողովը նվիրված է մեր երկու երկրների, ժողովուրդների պատմական և ժամանակակից կապերին: Մեզ համար շատ կարևոր է ունենալ գիտական կապեր Լեհաստանի հետ»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց, որ սա համատեղ 2-րդ գիտաժողովն է Երևանում: Առաջին գիտաժողովի արդյունքն է եղել Վարշավայում հայ-լեհական համատեղ ժողովածուի հրատարակումը, որն անդրադառնում է պատմության, իրավունքի և քաղաքագիտության ամենատարբեր խնդիրների: «Մենք որոշել ենք այդ ժողովածուն դարձնել շարունակական գիտական հրատարակություն: Հաջորդը լույս կտեսնի եկող տարի՝ Երևանում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան նշեց, որ Լեհաստանը կարևորում է Հայաստանի հետ կապերի խորացումը: Այս օրերին Հայաստանում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը: Լեհաստանը նախատեսում է իրականացնել Հայաստանին օգնության և աջակցության երկարաժամկետ ծրագիր 2021-2026թթ. համար, այդ նպատակով Լեհաստանի պատվիրակությունն այս օրերին շատ հանդիպումներ է ունենում: «Մեզ համար շատ կարևոր է այս գիտաժողովի իրականացումը, քանի որ մենք ուզում ենք ակտիվացնել հայ-լեհական հարաբերությունները տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գիտական: Հույս ունենք, որ գիտաժողովի ընթացքում կնախանշվեն նորանոր հետազոտությունների քայլեր: Մեզ համար շատ կարևոր է նաև ուսանողների, դասախոսների փոխանակումը»,- ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Վարշավայի համալսարանի դոկտոր Յարոսլավ Տուրլուկովսկին և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Հայ և լեհ մասնագետները հանդես եկան 13 զեկուցումներով՝ նվիրված 20-21-րդ դարերում հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանում հայերի գործունեությանը, օրենսդրական բարեփոխումներին և այլն:
Նմանատիպ նյութեր
1242 դիտում
14:09 05-09-2022
Հայ-իրանական գիտական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»