211652_close_icon
views-count68973 դիտում article-date 12:13 24-11-2019

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին 80-ամյա ծերունուն քնած վիճակում կպչուն ժապավենով կապկպած ու տունը թալանած ճիվաղներին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզաին քննչակա վարչությունում երեկ՝ նոյեմբերի 23-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործի շրջանակում Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Աշոտ Մինասյանը և Արծնի գյուղի բնակիչ՝ 20-ամյա Նվեր Էգնատոսյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 23-ին, ժամը 05;00-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել Լեռնահովիտ գյուղի բնակչի կողմից, ով հայտնել է, որ իր հորեղբոր՝ նույն գյուղի բնակիչ՝ 80-ամյա Էդվարդ Բաղդասարյանի տնից գողություն են կատարել՝ հափշտակել են գումար, մինչ այդ, մտել նրա տուն, կապկպել բերանն ու պարանոցը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վանյանի և Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Պետրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ 2 անհայտ անձինք ժամը 00։30-ից մինչև 02։30-ն ընկած ժամանակահատվածում օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել Ե. Բաղդասարյանի տուն, ով այդ պահին եղել է քնած, որից հետո կպչուն ժապավենով կապել են վերջինիս բերանը, գլխի վերևի հատվածը և հյուրասենյակի պահարանից հափշտակել գումար։ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են Ա. Մինասյանն ու Ն. Էգնատոսյանը՝ նախնական համաձայնության գալով, որից հետո կատաել են իրենց սև գործը։ Նշված անձինք տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը թոշակառու է, և ստահակները նրանից հափշտակել են մոտ 105 հազար դրամ, իսկ 80-ամյա ծերունին այդ թոշակով պետք է հոգար իր կարիքները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր