211652_close_icon
views-count52824 դիտում article-date 16:41 13-01-2018

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի և «Աուդիտ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրենի տունը թալանողին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Մավրիկ Մարտիրոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ, այսօր՝ հունվարի 13-ին, գիշերը ժամը 03։10-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասին հարակից դաշտամիջյան տարածքից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նա հունվարի 12-ին, կեսգիշերին գաղտնի մտել է Վահագնի թաղամասի Հրազդան փողոցի 8-րդ տան տարածք, որտեղ բնակարանի խոհանոցի պատուհանը բացել է և մտել առաջին հարկի ննջասենյակ և այնտեղից հափշտակել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, դրամապանակներ, ոսկյա և արծաթյա զարդեր և այլ իրեր։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև գողացված ապրանքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը նա թալանել է, պատկանում է «Աուդիտ» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն, 49-ամյա Թաթուլ Մովսիսյանին, ով այս պահին բացակայում է Հայաստանից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Մ. Մարտիրոսյանը նաև թալանել է ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի` Վահագնի թաղամասում գտնվող տունը: Տականքը Ազգային հերոսի տանից գողացել էր շքանշաններ ու մեդալներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր