18908 դիտում
21:28 24-11-2019
Երևանում թալանել են Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի 27-ամյա առաջատար մասնագետի BMW-ն
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 23-ին, անհայտ անձը Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում կայանված BMW մակնիշի 10 AV 100 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության մասին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 27-ամյա Պետրոս Վարդանյանը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Գ.Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայի սեփականատեր Պ. Վարդանյանը աշխատում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտում, որպես առաջատար մասնագետ և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, ում որոնում են:
Նախաքննության շահերից ելնելով, նրա ինքնությունը չենք հրապարակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2705 դիտում
20:50 27-07-2021
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն ընդունել է ԱԱԾ Քննչական դեպարտամենտի պետին