5004 դիտում
10:56 25-11-2019
Ի՞նչ գաղտնիք գիտի Գուրգեն Արսենյանն Արայիկ Հարությունյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, 1997-99թթ.-ին «Հայագրոբանկ»-ի խորհրդի նախագահ Գուրգեն Արսենյանը Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի տնտեսական գործունեության մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել:
«Միշտ թեթև ժպիտով եմ հետևում Արայիկ Հարությունյանի ունեցվածքի մասին մամուլում տեղ գտնող տարբեր հայտարարություններին, որովհետև նրա՝ տնտեսական գործունեություն ծավալելու մեջ անմիջական մասնակցություն եմ ունեցել»,- նշել է Արսենյանը՝ հիշեցնելով, որ 1997թ.-ին, լինելով «Հայագրոբանկ»-ի խորհրդի նախագահ, հաստատել է Հարությունյանին բանկի Ասկերանի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում նշանակելու առաջարկը:
«Ես անձամբ նրան չէի ճանաչում, բայց կարճ ժամանակում մեզ հայտնի դարձավ, որ ունենք նախաձեռնող ու խելացի կառավարիչ, ինչն էլ հիմք հանդիսացավ նրան Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղ տեղափոխելու և ղեկավար նշանակելու համար: Ապա նաև միջոցներ հատկացրեցինք հողագործությամբ զբաղվելու նպատակով»,- պատմել է Գ. Արսենյանը:
Իսկ թե որն է եղել այդ միջոցների հատկացման պատճառը, Գ. Արսենյանը պարզաբանել է տեսանյութում:
[b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
16:28 19-12-2024
Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը
26223 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
2271 դիտում
15:15 06-07-2019
«Հեռանկար» հաղորդման հյուրը՝ Հովիկ Արսենյանն է․ Shantnews
Այս բաժնից
1051 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1531 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1189 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am