211652_close_icon
views-count96408 դիտում article-date 15:06 16-12-2019

Արտակարգ իրավիճակ Արարատ քաղաքում, ըստ բնակիչների՝ հասունանում է համաճարակ, մինչդեռ Արարատի մարզպետը կոկորդիլոսի համառությամբ, քաղաքապետն էլ՝ ջայլամի կեցվածքով չեն փորձում համաճարակի դեմն առնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Արարատ քաղաքի Մուրացան և Ամենափրկիչ փողոցների հատման վայրում դեռ ԽՍՀՄ տարիներից բնակվող սեփական տների բնակիչները հերթական անգամ հավաքվել են փողոցում ու ակնկալում են վերջնական պատասխան, թե, ի վերջո, ով կամ ովքեր են նշված փողոցում վերացնելու գարշահոտությունը, հակասանիտարական վիճակը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «ԽՍՀՄ տարիներից բնակվում ենք էստեղ, մի քանի սերունդներ ենք տվել: Հույս ունեինք, որ սովետի ժամանակ կոյուղատարրերը կկառուցեին, բայց սովետի փլուզումից հետո մնացինք Հայաստանի իշխանությունների հույսին: Հիմա լավա, ձմեռա, հոտը էդքան էլ չի նեղում, բայց ամռանը մեկ րոպեից ավել չենք կարողանում փողոցում մնալ: Դիմել ենք նախկին իշխանություններին, ովքեր ամեն անգամ մեզ պատասխանում են քոփի փեյսթ արած 2 բառով՝ Սպասեք ու հույսով ապրեք: Երևի լսել են, որ հույսը վերջում է մահանում: Հիմա ինչ, սաղ թաղը մեռնի, նոր գան հարցը լուծե՞ն: Դիմել ենք վերջերս նաև Արարատի մարզպետարան ու Արարատի քաղաքապետարան: Նրանք էլ են նույնը պատասխանել: Հավատացինք, որ իշխանափոխությունից հետո մեր վիճակն էլ կփոխվի, բայց դեռ սելը տեղից չի շարժվում: Դիմում ենք Արարատի քաղաքապետարան, ասում են՝ մեր գործը չի, «Վեոլիա ջրի»-նն է, բայց «Վեոլիա ջուր»-ն էլ էստեղ անելիք չունի, քանի որ քաղաքապետարանը ինքը պետք է նախագիծ կազմի ու դիմի կամ «Վեոլիա ջրի»-ն, կամ նման գործողություններով զբաղվող ինչ-որ կազմակերպության՝ ժողովրդի լեզվով ասած՝ հայտարարեն տենդերի մրցույթ, շահողը գա, իր գործն անի: Տարիներ շարունակ չեղած բանի համար նաև վճարումներ ենք կատարել, սաղ կտրոնները կա: 60 թվից հավաքված ա էդ կտրոնները: էդ կտրոնները մակուլատուրայի տեղ հանձնեինք, երևի էս կոյուղու հարցը լուծեինք մեր ուժերով: էդ մուծման փողերը դնեինք, մենք մեր գլխի ճարը կտեսնեինք: Հիմա ուզում ենք հավատալ իշխանություններին, որ վերջապես մեր հարցը կլուծվի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցի բոլոր բնակիչները ասես քարե դարում ապրեն: «21-րդ դարում կոյուղահոր ենք օգտագործում, հետո էլ ասում են՝ Հայաստանը ճամփա է բռնել դեպի Եվրոպա: Եվրոպայում էսպես բան անելու համար քաղաքապետին կստիպեին, որ իր բնական կարիքները հոգար կոյուղահորում, բայց դե իրանք սովոր են չեխական ու իսպանական ունիտազներին, իսկ մենք ամեն անգամ լցված հորը դատարկելուց մեր գրպանից 15 հազար դրամ ենք տալիս ու ոչ թե մեկ, այլ՝ երկու անգամ: Ուկրաինական առցանց խաղատները սկսում են դուրս գալ ստվերից և լիցենզիաներ ստանալ: Այսպիսով, շուտով Volcano Casino- ի լիցենզավորված խաղերը հասանելի կլինեն առցանց կազինո խաղացողների համար : Վստահ ենք, որ եթե կառավարությունն իմանա, թե ինչպիսի քարե դարում ենք ապրում, միջոցներ կձեռնարկի, որովհետև տեսել ենք, թե հիմա հեռավոր ինչպիսի գյուղերում է բարելավում մարդկանց ապրելակերպը»: Բնակիչները հուսով են, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մի օր էլ կժամանի իրենց փողոց ու տեղում կծանոթանա իրավիճակին ու երևի հետևություններ կանեն և մեր խնդրանքը կբավարարեն, իսկ մենք շատ բան չենք ուզում. մի ամբողջ փողոցի բնակիչների ազատեն կոյուղահորերից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր