211652_close_icon
views-count2567 դիտում article-date 17:03 25-11-2019

Պոլ Պոգբան հրաժարվում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հունվարին լքել ակումբը: Ֆրանսիացին ապաքինվել է վնասվածքից, որի պատճառով բաց թողեց գրեթե 2 ամիս, սակայն չի ցանկանում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ առթիվ թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատրաստ է քննարկել այս ձմռանը ֆուտբոլիստին ընդունելի գումարի դիմաց վաճառելու հնարավորությունը, թեպետ ամռանը չէր ցանկանում նրան բաց թողնել: Պոգբայի ձեռք բերման հարցում ամենաշատը շահագրգռված է «Ռեալը»: Բազմիցս է նշվել, որ ֆրանսիացին մադրիդցիների մարզիչ Զինեդին Զիդանի գլխավոր նպատակն է:

Նմանատիպ նյութեր