621 դիտում
17:14 25-11-2019
Աժ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացմանը
ՀՀ ազգային ժողովի տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը վավերացնելու նախագծին: «[url=https://armenpress.am/arm/news/996478.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 25-ին հանձնաժողովի նիստում «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
«Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի նոյեմբերի 6-ին Մոսկվայում: Եվ նախատեսվում է, որ դրանով անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը կիրականացվի սահուն»,-ասաց Աբրահամյանը:
Համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա: Համաձայնագիրն անդրադառնում է նաև միջազգային ստանդարտներին համաձայն ֆինանսական շուկայի ոլորտում ռիսկերի կարգավորման մոտեցումների ներդաշնակեցմանը:
Աբրահամյանը նշեց՝ ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա բոլոր կողմերը որդեգրել են հետևյալ սկզբունքը՝ առաջնորդվել միջազգային լավագույն փորձով, միջազգային ստանդարտներով: Ներդաշնակեցման գործընթացն իրականացվելու է անդամ պետությունների փոխգործակցությամբ և յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշելու, թե որ օրենսդրական նորմատիվ իրավական ակտերն են ենթակա ներդաշնակեցման: Համաձայնագիրը հաստատելուց հետո 9-ամսյա ժամկետում պետք է պատրաստվի համապատասխան միջոցառումների ցանկ: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանն ու Բելառուսը:
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
15:00 20-12-2018
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրի վավերացմանը
1309 դիտում
15:49 17-02-2022
Գործադիրը հավանություն տվեց Սիրիայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի վավերացմանը
1313 դիտում
12:00 12-04-2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին