1108 դիտում
20:58 25-11-2019
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարին
Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների քրեակատարողական համակարգերում իրականացվող աշխատանքները, քրեական պատիժների կատարման ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման նպատակով իրականացվող միջոցառումները: Առանձնահատուկ կարևորել են արգելված իրերի, մասնավորապես բջջային հեռախոսների դեմ տարվող պայքարի մեթոդները, դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու նպատակով մասնավոր հատվածի ներգրավման և աշխատատեղերի ստեղծման հարցերը:
Կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության հետագա խորացման, փոխադարձ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև արդյունավետ փորձի փոխանակման վերաբերյալ:
Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչիուսը ծառայության պետ Արթուր Գոյունյանին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով կազմակերպված ընդունելության և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հասնել տեսանելի արդյունքների:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1078 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում