2760 դիտում
11:32 26-11-2019
Էդուարդ Մարտիրոսյանը և ԱԱԾ աշխատակիցները ցավակցել են մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ԱԱԾ աշխատակիցները ցավակցական խոսք են հղել մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի և աշխատակիցների ցավակցական խոսքը.
«Ցավով տեղեկացանք հայազգի մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին։ Գոհար և Գևորգ Վարդանյանների լեգենդար, հերոսական զույգի հետախուզական սխրանքների մասին գրվել են գրքեր, նկարահանվել են կինոնկարներ։ Նրանց կատարած ծավալուն աշխատանքի մի կարևոր հատված նույնիսկ շատ տասնամյակներ անց, դեռ գաղտնազերծված չեն։
Գոհար Վարդանյանն այն բազում հայորդիների շարքում է, ովքեր փառքով են պսակել իրենց և իրենց ժողովրդի անունը՝ հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ նվիրումով և անթերի պրոֆեսիոնալիզմով»։
Նոյեմբերի 25-ին կյանքից հեռացել է ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը:
Ականավոր խորհրդային ընդհատակյա հետախույզ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին: 1930-ական թվականների սկզբին նրա ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում նա մտել է՝ իր զինակից Գեւորգ Վարդանյանի, ով հետո իր ամուսինն է դառնում, հակաֆաշիստական խումբ, որի հետ մեկտեղ ակտիվ հետախուզական աշխատանք է կատարել: 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:
1951 թվականին Վարդանյան ամուսինները վերադարձել են ԽՍՀՄ, 1956 թվականին ավարտել են Երեւանի օտար լեզուների ինստիտուտը: Այնուհետեւ Գոհար եւ Գեւորգ Վարդանյաններն «Անիտա» եւ «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում հաջողությամբ աշխատել են աշխարհի շատ երկրներում: 1986 թվականին հետախույզները վերադարձել են հայրենիք:
Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի: Գոհար Վարդանյանի վաստակը նշվել Է Կարմիր դրոշի, II աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով եւ բազմաթիվ մեդալներով:
Նմանատիպ նյութեր
3198 դիտում
17:26 29-11-2019
Էդուարդ Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը
1502 դիտում
12:14 26-11-2019
Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
1825 դիտում
19:27 26-11-2019
Լեգենդար հետախույզ, իսկական հայրենասեր. Փաշինյանը՝ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին