1577 դիտում
15:18 26-11-2019
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի վերաբերյալ հրապարակված տվյալը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման վերաբերյալ հրապարակված տվյալը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտմանը։
«Որդեգրման դեպքերի հետ կապված մենք տեղյակ ենք: Շատ մտահոգիչ տվյալ է, որը հրապարակվել է: Մենք մեր գործընկերների հետ աշխատելով՝ անպայման հետևողական ենք լինելու, որպեսզի նույնպես հասկանանք էությունը»,- ասաց Թաթոյանը:
ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»