2054 դիտում
10:01 27-11-2019
Արամյանցի 120-ամյա տունը ոչնչացման եզրին է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ախթալայում գտնվող թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 120-ամյա տունը, որը լոռեցիների հպարտության առարկաներից է, այսօր փաստացի անտերության է մատնված:
Ցարական Ռուսաստանի օրոք Արամյանցի տունը Լոռվա ձորում էլեկտրական լուսավորությամբ լուսավորվող միակ շինությունն էր, իսկ թենիսի խաղադաշտն առաջինն է եղել Հայաստանում:
Դղյակը հիմա գտնվում է աղետալի վիճակում և հնարավոր է՝ ընդհանրապես ոչնչանա:
Մտավորականները երկու տարի առաջ մի քանի անգամ դիմել էին պատկան մարմիններին, նույնիսկ որոշակի քայլեր ձեռնարկվեցին՝ դղյակը պետության ուղղակի հոգածության ներքո վերցնելու հարցի հետ կապված։
Այդ ժամանակ որոշում էր կայացվել նաև Արամյանցի դղյակում լուրջ վերականգնողական աշխատանքներ սկսել, սակայն այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»:
Գործընթացը կանգ է առել հատկապես անցած տարվա իշխանափոխությունից հետո:
Պատասխանատու կառույցը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, փաստացի ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։
Ստացվում է, որ պատմական արժեք և ճարտարապետական յուրահատկություն ունեցող դղյակը բացահայտ անտերության է մատնված, չկա հարցի լուծման վերաբերյալ ոչ մի պետական աջակցություն ու նախաձեռնողականություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7820 դիտում
11:25 20-03-2017
Վարչապետն այցելել է Լոռու մարզ. Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1854 դիտում
12:10 24-03-2015
Աֆրիկյան փղերը ոչնչացման եզրին են. փորձագետներ
16550 դիտում
22:33 03-05-2017
Որդան կարմիրը ոչնչացման եզրին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»