Աֆրիկյան փղերը ոչնչացման եզրին են. փորձագետներ
Բոտսվանայում տեղի ունեցած փղերի պաշտպանությանը նվիրված համաժողովի մասնակիցները հայտնել են, որ այդ կենդանիները կարող են ոչնչանալ 10-20 տարի հետո, եթե նրանց չպաշտպանեն որսագողերից: Ըստ Բնության պաշտպանության միջազգային միության՝ փղերի պոպուլյացիայի թիվը Աֆրիկայում նվազել է: Ամենաանմխիթար դրությունը Արևելյան Աֆրիկայի երկրներում է:
[url=https://shamshyan.com/hy/article/2015/03/23/47065/]Ինչպես ավելի վաղ հայտնել էինք[/url], որսագողերը սպանում են ավելի շատ քանակությամբ փղեր, քան նրանց ծնելիության չափն է, այդ պատճառով փղերի պոպուլյացիայի նվազումը կշարունակվի:
Ըստ Վայրի բնության համաշխարհային ֆոնդի ներկայացուցիչ Կարլոս Դրյուսի՝ փղոսկրի որսագողությամբ լավ գումարներ են աշխատում իսլամական խմբավորումներ «Բոկո Հարամ»-ը և «Ալ Շաբաբ»-ը: