2504 դիտում
11:13 27-11-2019
Չարիքի դեմ պայքարում դրանց վրա հույս դնելն անիմաստ է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1990-ականների կեսերին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանել էր «չարիքի կայսրություն»: Թեև այն երկիրը, որտեղ ես մեծացել եմ, ուներ բազմաթիվ արատներ, այդ պիտակավորման հետ համաձայն չեմ։ Թե չէ կստացվի, որ ես 30 տարի`կյանքիս ուղիղ կեսը, ապրել եմ բացարձակ չարիքի մեջ։ Իսկ դա այդպես չէ։
Ավելի ուշ նույն Միացյալ Նահանգները իրեն դուր չեկած երկրները՝ այդ թվում նաև Իրանը, կոչում էր «չարիքի առանցք»։ Կրկին համամիտ չեմ, քանի որ մեր հարևան պետությունն այդպես չեմ ընկալում։
Անկախ Հայաստանի 28-ամյա պատմության ընթացքում այս կամ այն գործչին ու նախևառաջ, իհարկե, առաջին դեմքերին դարձյալ անվանել և անվանում են «չարիք»։ Հասկանալի է, որ ցանկացած մարդու նման, նրանք էլ զուրկ չեն թերություններից։ Սակայն որևէ մարդուն (կամ երկրին) չարիքի պիտակ կպցնելն ինձ սխալ է թվում: Դա պարզապես քարոզչական հնարք է, որն ազդում է պարզունակ ուղեղների վրա: Չարիքն անձնավորելը կարող է շատ մեծ քաղաքական դիվիդենտներ բերել, բայց երբեք արմատախիլ չի անում բուն չարիքը, որը ոչ թե մարդկանց, այլ երևույթների մեջ է:
«Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանության և փորձել են պահել այդ իշխանությունը», – Իտալիայում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այստեղից եզրակացվեց, որ վարչապետը «չարիք» է անվանել Առաջին նախագահին և նիկոլականների և լևոնականների միջև առաջացավ մի վեճ, որը փորձում են «տաք պահել» քոչարյանականներն ու սերժականները: Նրանք էլ իրենց շահերն ունեն. Երկու հոսանք, որոնք միավորվել էին 2-րդ և 3-րդ նախագահների հանդեպ ատելության հողի վրա, վարչապետի այդ արտահայտության պատճառով մի փոքր հեռացել են իրարից:
Բայց խնդիրն այստեղ Տեր-Պետրոսյանի (կամ որևէ այլ մարդու) անձը չէ, և Առաջին նախագահի մեջ չէ, որ պետք է փնտրել չարիքը: Խնդիրն այն քաղաքական և տնտեսական պայմաններն են, որոնք հնարավոր են դարձնում ընտրությունների կեղծումը: Այդ պայմաններն իսկապես կային 1996 (ավելի ճիշտ՝ 1995) թվականից սկսած: Տեղի սղության պատճառով պրզապես թվարկեմ դրանք՝ վարչական ռեսուրս, օլիգարխներ, քաղաքական իշխանությանը ենթարկվող ոստիկանություն, անվտանգության ծառայություն և այլ ուժային կառույցներ, կախյալ դատական համակարգ, փողոցային հեղինակություններ: Հենց սա՛ է չարիքը:
Իսկ հիմա փորձենք անկեղծորեն պատասխանել՝ արդյո՞ք այն վերացել է: Ինձ թվում է՝ ոչ: 2018 թվականին Փաշինյանը կարիք չուներ կեղծելու ընտրությունների արդյունքները, որովհետև շրջապատված էր սիրով, երկրպագությամբ և հրճվանքով: Բայց դրանք, ինչպես հայտնի է, հավերժ չեն, և չարիքի դեմ պայքարում դրանց վրա հույս դնելն անիմաստ է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1643 դիտում
17:25 11-06-2014
Կոռուպցիան և հասարակությունը. ինչպե՞ս է պայքարում ոստիկանությունը այդ չարիքի դեմ. տեսանյութ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»