211652_close_icon
views-count1758 դիտում article-date 18:09 10-06-2015

Ցանկանում եմ չարիքի իշխանությանը եւ չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել` հունիսի 1-ին «Հայաստան» կինոթատրոնի բացման ժամանակ «վերամիավորվելու» կապակցությամբ.Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հիշեց Սերժ Սարգսյանի` 2015 թվականի փետրվարի 12-ին արված այն հայտարարությունը, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: «Հետո ասել է, որ երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ ցանկանա` չգա: Սրան ի պատասխան պարոն Ծառուկյանը մոբիլիզացիայի կոչ էր արել ու խնդիրը ձեւակերպել էր այսպես. «Հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելով չարիքի այս իշխանությունից»: Եվ ես ուզում եմ չարիքի իշխանությանը եւ չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել` հունիսի 1-ին «Հայաստան» կինոթատրոնի բացման ժամանակ «վերամիավորվելու» կապակցությամբ»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց դժգոհությունները թողնել եւ զբաղվել տնտեսության զարգացմամբ, հույս հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանն էլ կաջակցի այդ հարցում:

Նմանատիպ նյութեր