211652_close_icon
views-count1616 դիտում article-date 16:10 27-11-2019

Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանում կայացել է «Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ լուծելու հողերի չօգտագործման խնդիրները նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման միջոցով։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ և մասնագետներ: Աշխատաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր