211652_close_icon
views-count3921 դիտում article-date 15:26 28-11-2019

Պուտինը ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարներին հրավիրել Է 2020 թվականի Հաղթանակի զորահանդեսին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ Է համարել 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զինծառայողներին հրավիրելու գաղափարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին սպասում ենք Մոսկվայում 2020 թվականի մայիսի 9-ի հանդիսություններին եւ երախտապարտ ենք այն գաղափարին աջակցելու համար, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրների զորակազմերը մասնակցեն Հաղթանակի զորահանդեսին Կարմիր հրապարակում»,-հայտարարել Է Պուտինը ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով լիագումար նիստում: Պուտինն ընդգծել Է, որ հատուկ նշանակություն Է տալիս այն բանին, որ ՀԱՊԿ-ի երկրներն այսուհետեւ Էլ միասնական դիրքերից հանդես կգան ֆաշիզմի ջախջախման գործում Խորհրդային Միության ժողովուրդների վճռորոշ դերի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածման հարցերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր