4121 դիտում
22:43 14-05-2018
Պուտինը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին հրավիրել է դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մաղթել է Ռուսաստանին բարձր մակարդակով անցկացնել առաջնությունը, հույս հայտնել, որ դահլիճում ներկա երկրների ղեկավարները հրավերք կստանան դիտելու խաղերը։
«Դուք բոլորդ հրավիրված եք, ես այդ մասին արդեն ասել եմ»,- պատասխանել է Պուտինը։
Աշխարհի առաջնության բացման խաղը կկայանա 2018թ. հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացման խաղում միմյանց դեմ կմրցեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները:
Նմանատիպ նյութեր
3849 դիտում
15:26 28-11-2019
Պուտինը ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարներին հրավիրել Է 2020 թվականի Հաղթանակի զորահանդեսին
2055 դիտում
09:19 16-03-2015
Պորոշենկոն կոչ է արել բոյկոտել 2018-ի ֆուտբոլի առաջնության խաղերը
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք