1853 դիտում
16:08 29-11-2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ընթացող շինարարական աշխատանքների ու առկա խնդիրների մասին: Հանձնարարվեց հստակեցնել շինարարական աշխատանքների վերջնաժամկետները:
Ծառայության տնօրենը ևս մեկ անգամ շեշտեց, որ ծառայությունը պետք է իրականացվի Փրկարար ծառայության կանոնագրքի պահանջների հստակ պահպանմամբ: Բարձրացվեց ծառայողական գործունեության օբյեկտիվ գնահատման հարցը:
Դեկտեմբերի 7-ին ընդառաջ, որը նշվելու է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր, բոլոր մարզերում նախատեսվում են միջոցառումներ: Քննարկվեցին իրականացվող միջոցառումների հետ կապված հարցերը:
Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տվեց մի շարք հանձնարարականներ ծառայության արդյունավետ կազմակերպման և կարգապահական խնդիրների հետ կապված:
Խորհրդակցությունից հետո կայացավ ԱԻՆ ՓԾ տնօրենի ուսումնական խմբի հերթական պարապմունքը, որի ընթացքում ներկայացվեցին մի շարք զեկույցներ: Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության կիրարկման վերլուծություն թեմայով զեկույցով հանդես եկավ Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը նավթամթերքների բազաներում թեմայով` ԱԻՆ վետերանների խորհրդի անդամ Ա. Սիմոնյանը, ինչպես նաև` ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները հրդեհաշիջման, վթարափրկարարական և կենցաղային կանչերին ներգրավելու կարգի վերաբերյալ թեմայով` Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Այնուհետ ներկայացվեցին ծառայողական հրատապ խնդիրների վերաբերյալ հաղորդումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17864 դիտում
20:56 25-02-2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»