2850 դիտում
23:47 03-12-2019
Զովաշենն արդեն ունի կահավորված ու ջեռուցվող համայնքային բացառիկ կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել Ակունք խոշորացված համայնքի բարձրլեռնային Զովաշեն բնակավայրի համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Կենտրոնի բացումն իրականություն է դարձել տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-սփյուռք եռակողմ արդյունավետ գործակցության արդյունքում:
«Լինելով բարձրլեռնային բնակավայր ու չունենալով որևէ կրթական հաստատություն (այստեղ մի քանի տարի առաջ դպրոցը փակվել է, 7 աշակերտները դպրոց են հաճախում Հատիսում)՝ Զովաշենը նման կենտրոնի կարիք իսկապես ուներ: Այստեղ 6-7 ամիս ձմեռ է, բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, իսկ երեխաները դպրոցից հետո ինքնակրթությամբ զբաղվելու ու պարզապես միմյանց հետ շփվելու որևէ հարթակ չունեին: Այս ծրագրի իրականացմամբ մենք լրացրեցինք այդ բացը և մեկ քայլով ավելի մոտեցանք մեր՝ բնակչի վերափոխումը քաղաքացու տեսլականի իրականացմանը:
Սփյուռքում բնակվող մեր հայրենակից Թագուհի Օհանյանի գլխավորությամբ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին (և ոչ միայն), ովքեր իրենց լուման են ներդրել այս լուսավոր ծրագրում: Նշեմ, որ համայնքային կենտրոնը գործում է անվճար հիմունքներով: Սենյակներն ամբողջովին կահավորված են ու ջեռուցվում են: Կենտրոնում կա հանդիսասրահ, փոքրիկների համար նախատեսված դասապատրաստման սենյակ, որն, ի դեպ, կրում է լեգենդար «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի անունը»,-իր խոսքում նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նշենք, որ սենյակներին կից գործում է գրադարան, որն արդեն համալրված է բազմաթիվ գրքերով:
Մարզպետը նույնպես գրադարանին նվիրաբերեց մի քանի հետաքրքիր գրքեր, որոնք կզարգացնեն ու կընդլայնեն փոքրիկների աշխարհայացքը:
Կենտրոնում իրենց հանգստի սենյակն ունեն նաև ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր արդեն իսկ նարդի և շախմատ էին խաղում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1906 դիտում
14:01 25-03-2021
Համայնքային ճանապարհները պետք է պատշաճ կահավորված լինեն ճանապարհային նշաններով
2187 դիտում
14:09 05-10-2014
Իսլանդիայի մայրաքաղաքում ջեռուցվող մայթեր են կառուցվում
1257 դիտում
20:53 13-12-2022
Փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող հաստատությունները Արցախում կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
739 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»