2158 դիտում
22:26 03-12-2019
Դպրոցներում մեկնարկել են «Անչափահասը և բռնությունը» խորագրով կանխարգելիչ միջոցառումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում էր՝ «Անչափահասը և բռնությունը» խորագրով մեկամսյա կանխարգելիչ միջոցառումների մեկնարկը տալու։
Նելլի Դուրյանը նախ ներկայացրեց թեմայի կարևորությունը՝ և՛ դպրոցում, և՛ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու առումով։
Ոստիկանության գնդապետը խոսեց բռնության առավել տարածված տեսակցներից՝ ընդգծելով, որ իրենց ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող միջոցառումները նպատակներից է նաև անչափահասների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
Անդրադարձ արվեց նաև բռնության ենթարկված անչափահասների հոգեբանական աջակցության խնդրին, ինչը մասամբ նաև դպրոցում աշակերտների հետ ամենօրյա աշխատանք տանող ոստիկանների ուսերին է։
Բերվեցին կոնկրետ օրինակներ, երբ աշակերտ-ոստիկան փոխվստահության արդյունքում բռնության դեպքեր են կանխվել, ինչը կարևորագույն ձեռքբերում է։ Բովանդակալից քննարկման մաս կազմեց նաև «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ » ՀՀ օրենքը։
Այս համատեքստում աշակերտներին իրենց հոզող հարցեր հնչեցրեցին, որոնց ոստիկանության ծառայողները տվեցին սպառիչ պատասխաններ։ Նման ձևաչափով միջոցառումներ առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրականացվելու են հանրապետության շուրջ 1400 դպրոցներում։
Հանդիպման ավարտին զրուցեցինք Նելլի Դուրյանի հետ՝ մեր հերթին հնչեցնելով մեզ հուզող հարցերը։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1249 դիտում
23:27 27-02-2015
Գյուղական դպրոցներում անցկացվում է «Անչափահասը և հանցագործությունը» ծրագիրը
2409 դիտում
22:26 18-02-2019
Ոստիկանությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները պոռնկությամբ զբաղվող անձանց շրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
4198 դիտում
16:42 02-02-2025
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը
1042 դիտում
13:24 02-02-2025
Նախագահը բացման խոսքով է հանդես եկել Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերին
1321 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան