Արտակարգ դեպք Երևանում. Նորագավիթում բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes-ը. Mercedes-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ ժամը 00։15-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes մակնիշի 05 ZZ 155 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ի վարորդը որոշ ժամանակ անց բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Սերյոժա Հախվերդյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել։
Ոստիկանները պարզել են, որ Mercedes-ը վարել է Գագիկ Մելիքյանը։
Տեսուչ Ս. Հախվերդյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՃՈ հետաքննչական բաժանմունք։
Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և էլեկտրագնացքի կարգավարի ամբողջական տվյալները, իսկ գնացքը հաշվառված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հաշվեկշռում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի