211652_close_icon
views-count2692 դիտում article-date 10:37 04-12-2019

Երևանը պատրաստ է ձմռանը․ տեխնիկան, աղն ու ավազը տեղում են՝ կազմ ու պատրաստ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ ամենաձնառատ ձմռանն էլ մայրաքաղաքը պատրաստ է: Բայց մինչև պատրաստվածության մասին մանրամասնելը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանը թերթի հետ զրույցում ընդգծել է, որ ձմռան մասով աշխատանքները միայն ձյունը մաքրելուն չեն վերաբերում: Դրանք ավելի ընդգրկուն են՝ հաստ տանիքներից մինչև վերելակային տանիքների նորոգում ու ջերմամեկուսացում: Հ. Խաչատրյանն արված գործերը թվերով է ներկայացրել: Նա նաև տեղեկացրել է, որ համապատասխան տեխնիկան, աղն ու ավազը ևս տեղում են՝ կազմ ու պատրաստ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր