2495 դիտում
23:27 21-11-2017
Տարոն Մարգարյան. «Երևանը զբոսաշրջիկների համար պետք է հետաքրքիր լինի նաև ձմռանը»
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Ամանորի տոնական միջոցառումների շրջանակում իրականացվող ծրագրերի կազմակերպմանը, աշխատակազմի տուրիզմի բաժնին հանձնարարել է «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ծրագրի շրջանակում Ամանորի և Սուրբ ծննդյան օրերին հատուկ տոնական ծրագիր մշակել:
«Երևանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի: Եվ մենք զբոսաշրջիկների համար Երևանը պետք է հետաքրքիր դարձնենք նաև ձմռանը: Տուրիզմի բաժինն այստեղ մեծ անելիք ունի, հարկավոր է նոր ծրագրեր մշակել:
Միաժամանակ անհրաժեշտ է ակտիվորեն համագործակցել Երևանի զբոսաշրջային ոլորտի հետ և հասանելի դարձնել ամբողջական տեղեկատվությունը, որպեսզի զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները մեր քաղաքի հյուրերին կարողանան իրազեկել տոնական միջոցառումների, գործող թանգարանների մասին և կարողանան Ամանորին զբոսաշրջային խմբեր ուղղորդել դեպի Երևան»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
911 դիտում
19:03 01-03-2016
«Քաղաքացիների բարեհամբույր սպասարկումը պետք է լինի ձեր առաջնային մոտեցումը». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին