«Ոսկե գնդակի» մրցանակակիրը Դոնալդ Թրամպին խելագար է համարել
ԱՄՆ-ի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն, որը արժանացավ 2019թ. «Ոսկե գնդակին», հայտնել է նոր մրցաշրջանում իր ցանկությունների մասին:
«Պատմության մեջ դեռ ոչ մի ազգային հավաքականը չէր հաղթել Օլիմպիական խաղերում՝ աշխարհի առաջնությունում հաղթելուց անմիջապես հետո:
Ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ում նոր նախագահ լինի: Այս մեկը պարզապես խելագար է: Ես կողմ եմ ռադիկալ դեմոկրատ-թեկնածուի օգտին, որը կկարողանար բարեփոխել համակարգը, որը ոչ մեկի համար չի աշխատում, բացառությամբ փողատերերի:
Մենք պետք է հոգ տանենք բնակչության ցածր խավերի համար, ներառյալ նրանց, ովքեր քվեարկում են Թրամպի օգտին: Նրան սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի կարիք ունեն», ասել է Ռապինոն:
Նշենք, որ աշխարհի առաջնության ժամանակ Ռապինոն հայտարարել էր, որ նման կարգի մրցաշարը հնարավոր չէ նվաճել առանց միասեռականների. «Լինել միասեռական և հաջողության հասնել աշխարհի առաջնությունում՝ ինձ համար դա շատ հաճելի է», ասել էր Ռապինոն: