Հյուսիսային Կորեան Թրամպին խելագար է անվանել՝ Երուսաղեմի համար
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի որոշումը՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք:
Մասնավորապես, ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն Վաշինգթոնի նման գործողությունները որակել է «միջազգային հանրության հանդեպ բացահայտ արհամարանք և վիրավորանք»:
Փհենյան չի զարմացել Երևսաղեմի հարցով ԱՄՆ-ի որոշումից. «Դրա մեջ տարօրինակ ոչինչ չկա, քանի որ Թրամպը մարազմատիկ խելագար է»:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ը՝ որոշելով իր դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, բոլորին ցույց տվեց, թե ով է «գլոբալ աշխարհի քայքայողն ու միջազգային հանրության խուլիգանը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Թրամպը հայտարարեց Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին: Դրանից հետո Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում բողոքի զանգվածային ընդվզումներ սկսվեցին, որոնք վերաճեցին իսրայելական ոստիկանության հետ բախումների: