Կրիշտիանու Ռոնալդու. Մեսիի հետ մրցակցությունը նոր է սկսում
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ մրցակցությանը:
«Այն նոր է սկսվում», ասել է Ռոնալդուն El Chiringuito de Jugones հաղորդման ժամանակ՝ Իտալիայի նախորդ առաջնությունում լավագույն խաղացողի մրցանակը ստանալուց հետո:
34-ամյա պորտուգալացին 5 «Ոսկե գնդակ» է նվաճել: Դեկտեմբերի 2-ին Մեսին ստացավ 6-րդ «Ոսկե գնդակը»: