211652_close_icon
views-count1931 դիտում article-date 18:44 05-12-2019

Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին. Tert.am

Ես կարծում եմ՝ այս իշխանությունը ձևավորած ուժի և իրավապահ մարմինների նկատմամբ կա լիարժեք վստահություն և այս իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել և չեն լինելու։ Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/12/05/arayik-harutyunyan/3157531?fbclid=IwAR35oNaI3BgWFWP2vmRvkpeP2A_yJzuPd3o6ifu7qLTyEn747Z91JAwCJBs]Tert.am[/url]-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և դրան հաջորդած ՀՀԿ հայտարարությանը, որ դա Սարգսյանի հանդեպ քաղաքական հետապնդում էր: «Հայաստանի Հանրապետությունում առնվազն մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան և չեն լինելու»,- ասաց նա: Արայիկ Հարությունյանը չմեկնաբանեց ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալությունը՝ նշելով, թե կսպասի քննության ավարտին, որպեսզի չխախտի անմեղության կանխավարկածը: Նախարարը նշեց, որ համամիտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե պետք է կտրել կոռուպցիայով զբաղվող անձանց «թաթիկները»: «Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, «թաթիկները» կկտրվեն: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/05/arayik-harutyunyan/3157531?fbclid=IwAR35oNaI3BgWFWP2vmRvkpeP2A_yJzuPd3o6ifu7qLTyEn747Z91JAwCJBs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր