1740 դիտում
22:31 05-12-2019
Հայաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Դեկտեմբերի 4-ին հեռուստակամուրջի միջոցով տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից քննարկումները վարում էր Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, իսկ պերուական կողմից՝ Եվրոպայի 2-րդ տնօրինության ղեկավար Դավիդ Մալագան։
Կողմերը ներկայացրին Հայաստանում և Պերուում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև՝ բարեփոխումների ընթացքը։
Քննարկվեց հայ-պերուական հարաբերություններին, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը, միջազգային հարթակներում համագործակցությանը (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Հնագույն քաղաքակրթությունների ֆորում), զբոսաշրջության և մշակութային կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ քննարկումները դարձնել պարբերական։
Նմանատիպ նյութեր
1313 դիտում
21:47 01-10-2015
Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին