42255 դիտում
11:35 06-12-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Opel-ը հայտնվել է մայթին, իսկ վրայից գազաբալոնն ու հետևի անվահեծանները պոկվել ու մի քանի մետր շպրտվել են. Mercedes-ի վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:35-ի սահմաններում Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 50 CM 100 համարանիշի և դեռևս անձը չպարզված վարորդի կողմից վարած Opel մակնիշի 36 NՏ 573 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտոորոշմամբ տեղափոխվել է Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորրեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմամազատել տարածքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ope-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, իսկ գազաբալոնը պոկվել ու մոտ 30 մետր շպրտվել է:
Ավտոմեքենայի հետևի անվահեծանները նույնպես պոկվել ու 20-40 մետր շպրտվել են:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը, իսկ Mercedes-ի վարորդ Գ. Գրիգորյանը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ, ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+