211652_close_icon
views-count3923 դիտում article-date 23:45 07-12-2019

Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ամերիկացի ուսանողին ազատ արձակելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ամերիկացի ուսանողին ազատ արձակելու համար և հայտարարել, որ դա մատնանշում է երկու երկրների միջև համաձայնություն ձեռք բերելու հավանականությունը: Հաղորդում է [url=https://ria.ru/20191207/1562105307.html]ria.ru[/url]-ն: «Շնորհակալություն Իրանին՝ բավականին ազնիվ բանակցությունների համար: Տեսնում եք, մենք միասին կարող ենք գործարք կնքել»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում: Թրամփը երկար ժամանակ փորձում է բանակցություններ վարել իրանական կողմի հետ միջուկային ծրագրի և այլ հարցերի վերաբերյալ, սակայն փորձերն անհաջող են անցնում: [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/07/1142414/]Հիշեցնենք[/url], որ այսօր ԱՄՆ-ն և Իրանը բանտարկյալների փոխանակում են իրականացրել: Իրանն ազատ է արձակել ամերիկացի ուսանող Սյուե Վանին, որին մեղադրում էին լրտեսության մեջ, իսկ ԱՄՆ-ն չեղարկել է իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանի դեմ ներկայացված մեղադրանքը՝ կապված պատժամիջոցները խախտելու հետ:

Նմանատիպ նյութեր