211652_close_icon

Դա անընդունելի է, ո՞նց են ազատ արձակել. Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու մասին. Tert.am

views-count3731 դիտում article-date 14:14 06-03-2020
Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, որդու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու որոշումն անընդունելի որակեց: «Ո՞նց են ազատ արձակել, ինչի՞ համար: Ես աշխարհով մեկ հայտարարություն կանեմ, թող փորձեն իրեն ազատ թողնել»,-[url=https://www.tert.am/am/news/2020/03/06/mkhitaryan/3229357?fbclid=IwAR1W_--RxlRemvhZmz-pub8TzK53k9Z4LHw1WeBnqwIlCrAO3phbHywU2jk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի հայրը՝ նշելով, թե այլ հարցի չի պատասխանի: Հիշեցնենք, որ գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել 1.5 մլն դրամ գրավի դիմաց: «Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեր բողոքը և 1.5 մլն դրամ գրավով ազատ արձակելու որոշում կայացրել»,-Tert.am-ին հայտնել էր Գրիգորյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019 թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում՝ Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք: Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, ձերբակալել էին 2019 թ. հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 4-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Նմանատիպ նյութեր