79064 դիտում
13:29 08-12-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարություն՝ Երևանում. 1 տասնյակից ավելի դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, վիճաբանություն -ծեծկռտուք-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։05-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 06 բրիգադը «ձախ թոքի վնասվածք, թիկունքի շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի, թիկունք շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Արտակ Բ-ն է, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Պուշկինի փողոցի 31 շենքի բակից, որտեղ Երևանի բնակիչ՝ իր հասակակից ընկերոջ, Վիտալի Ա-ի հետ վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտակ Բ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայից մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 15-ամյա Հրանտ Պ-ին, 17-ամյա Սուրեն Ս-ին, 17-ամյա Սերգեյ Դ-ին, 15-ամյա Քրիստ Գ-ին, 16-ամյա Էդմոն Հ-ին, 16-ամյա Ռոբերտ Գ-ին, 17-ամյա Արսեն Ղ-ին և 16-ամյա Էրիկ Ն-ին։
Ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները դարձյալ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բակից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ Վիտալի Ա-ին, 16-ամյա Արսեն Ա-ին, իսկ որոշ ժամանակ անց բացատրական աշխատանքների արդյունքում կենտրոնի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դավիթ Մ-ն։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 31 շենքի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Արտակ Բ-ի, Վիտալի Ա-ի, Էրիկ Ն-ի, Ռոբերտ Գ-ի, Արսեն Դ-ի, Արսեն Ա-ի, Դավիթ Մ-ի,15-ամյա Ռուդիկ Ն-ի, 15-ամյա Մհեր Ջ-ի միջև։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ կռվի մասնակիցներից մեկը, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չենք ներկայացնում, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտակ Բ-ին։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքներն ու վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնել։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27989 դիտում
12:47 31-07-2023
Երևանում վիճաբանությունն ավարտվել է 17 և 18-ամյա տղաների դանակահարությամբ․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար