3313 դիտում
23:57 08-12-2019
Սոֆյա Հովսեփյան. Գյումրիում ապրելը, դեռ գյումրեցի դառնալ չէ
ԱԺ «Իմ քայլը» խմմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ դեկտեմբերի 7-ն էր և յուրաքանչյուրիս համար սգո , հիշատակի, հիշողությունների , լավ ու վատ մանկության, ապրումների օր էր:
Գյումրին վեր է հառնում, մարդիկ կրկին սկսում են ժպտալ, կյանքը սկսել է ակտիվանալ, ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը: Կարծես... Չէ դեռ չի ընկել ու չի ընկնում...
Ամեն ինչ կվերականգնվի, մարդիկ իրենց բնակարանները կստանան, տնակները կքանդվեն, տանիքները կվերանորոգվեն, փողոցները կարգի կգան, բայց...
Որտե՞ղ են գյումրեցիները, քիչ են, շաաատ քիչ, կամաց -կամաց տուն են գնում, գյումրվա հետ կապ չունեցող մարդիկ: Հա քաղաքը լցվում է, բայց համն ու հոտը չի վերականգնվելու: Գյումրին խասյաթ ունի ու էդ խասյաթը մենակ գյումրեցին է հասկանում, Գյումրին պահանջ ունի ու էդ պահանջը մենակ գյումրեցին կարող է կատարել:
Գյումրիում ապրելը, դեռ գյումրեցի դառնալ չէ, էդ ուրիշ ձև ունի, իրար չխառնե՜ք:
Ես էլ գյումրեցի չեմ, բայց տեսնում եմ թե որքա՜ն և ինչ է պակասում Գյումրու ամբողջական դառնալուն:
Հուսամ, որ գյումրեցիները մի օր կլցնեն Գյումրին իրենցով: Առանձնահատկությունը մենակ շենքով չէ, այլ՝ մարդկանցով»:
Նմանատիպ նյութեր
4286 դիտում
19:21 13-10-2019
Սոֆյա Հովսեփյան. Վայ «Բիչինա» չուտողին, օգնելը պարտադիր է
4160 դիտում
12:22 03-11-2019
«Այլևս չեմ գտնում, որ պատասխանատվություն պետք է կրեմ այս անձի՝ այդ պաշտոնում լինելու համար». Սոֆյա Հովսեփյան
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»