211652_close_icon
views-count4781 դիտում article-date 11:48 02-07-2016

Արթիկը խոլերայի բուն է. «Օգնենք արթիկցիներին՝ վերացնելու հեղեղման հետևանքները» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյան

Այսօր առավոտյան Արթիկ են մեկնել «Օգնենք արթիկցիներին՝ վերացնելու հեղեղման հետևանքները» նախաձեռնության անդամները: Երևանից մեկնել է 18 կամավոր, Գյումրուց` 6: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ քաղաքում ահավոր հոտ է, իսկ նեխած ջրի հոտը գալիս է տան նկուղներից ու քարերի տակից, որոնք լցված են քաղաքի բնակիչների բակերում: Կամավորները, խմբերի բաժանված, մաքրում են արթիկցիների բակերը: Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ քաղաքում երեխաների ջերմության բարձրացման դեպքեր են գրանցվել: Ինչպես ավելի վաղ Արթիկից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/28/89066/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 24-ին 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղետի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր