1219 դիտում
19:55 09-12-2019
6-օրյա վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար․ Արման Թաթոյանը վկայագրեր է հանձնել
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վկայագրեր է հանձնել աշխատակազմում 6-օրյա վերապատրաստումներ անցած հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց։
Այս վերապատրաստումները բխում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքից և նպատակ ունեն բարձրացնել հոգեկան առողջության ոլորտի բուժաշխատակազմերի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների առավել ամբողջական իրացմանը։
Դասընթացին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության բոլոր հոգեբուժական կազմակերպությունների, այդ թվում՝ մարզային, բժշկական անձնակազմերի ներկայացուցիչների (բժիշկներ, հոգեթերապևտներ, հոգեբաններ, բուժքույրեր, բուժակներ, սանիտարներ), ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբույժների, ինչպես նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի այլ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ:
6 օրերի ընթացքում քննարկվել են հոգեբուժական հիվանդանոցային բժշկական օգնությանն ու սպասարկմանն առնչվող համակարգային խնդիրները, ներառյալ՝ զսպան միջոցների կիրառման, պացիենտների զննության և հետազոտման չափանիշների, ստացիոնար ընդունելու և դուրս գրելու ընթացակարգերի, իրազեկման և իրազեկված համաձայնության ստացման, հարկադիր և ոչ հոժարակամ բուժման, սկրինինգային հետազոտությունների կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ: Միաժամանակ, ներկայացվել են խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները, Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը և լիազորությունները:
«Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված քննարկումների շարքը վարել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցներն ու փորձագետները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
923 դիտում
19:13 20-11-2019
ՀՀ ՄԻՊ-ն իրականացնում է վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար
1250 դիտում
11:48 10-10-2019
Արման Թաթոյանը ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով
1593 դիտում
22:33 10-10-2021
Հոգեկան առողջության ոլորտի բազմաթիվ խնդիրներ են շարունակում մնալ չլուծված. Արման Թաթոյան
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան