1958 դիտում
17:00 10-12-2019
250 մարզիչներ ստացան իրենց թարմացված արտոնագրերը
Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը, որին մասնակցում էին ավելի քան 250 հայ մարզիչներ և մարզչական կրթության եվրոպացի բարձրակարգ մասնագետներ:
Առաջինը ելույթ ունեցավ ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, ով խոսեց նախորդ տարում ՖԻՖԱ-ի կողմից ընդունված ֆուտբոլի կանոնների թարմացված կետերի, ինչպես նաև տեսակրկնապատկերի համակարգի (VAR - Video assistant referee) մասին: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պես, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն էլ նշեց, որ Հայաստանում արդեն սկսվել են աշխատանքներն այդ համակարգը Հայաստանում տեղադրելու ուղղությամբ:
Իսպանիայի կանանց Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ Պեդրո Լոպեսը խոսեց կանանց ֆուտբոլի զարգացման միտումների մասին:
Իսպանացի անվանի մարզիչ, Ժոզե Մոուրինյոյի երկարամյա օգնական Այտոր Կարանկան և թիմերի կառավարման և մարտավարության մագիստրոս Խուան Խոսե Վիլյան խոսեցին ինտեգրալ մարզումային գործընթացի մասին: ՈՒԵՖԱ մարզչական կրթության բաժնի պետ Ֆրանկ Լուդոլֆը ներկայացրեց ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիան:
Օրվա վերջում փակման խոսքով հանդես եկավ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այնուհետև ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՊՐՈ արտոնագրեր հանձնեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի վերջին դասընթացի մասնակից 4 մարզիչների, ովքեր ներկա էին միջոցառմանը:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
22:47 19-07-2019
ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն իր արտոնագրերը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին
1557 դիտում
22:25 20-07-2014
Ես և վան Գալը մեծագույն մարզիչներ ենք. Մոուրինյո
2967 դիտում
13:54 29-07-2015
Արսեն Վենգեր. Որոշ մարզիչներ դաստիարակության խնդիր ունեն. տեսանյութ
Այս բաժնից
14997 դիտում
19:49 09-11-2024
Երևանում տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մինի ֆուտբոլի ներքին մրցաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2170 դիտում
17:02 09-11-2024
Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
1942 դիտում
16:11 09-11-2024
Մայիս Ներսիսյանը՝ Սամբոյի ԱԱ-ի փոխչեմպիոն, Դավիթ Հովսեփյանը՝ բրոնզե մեդալակիր