211652_close_icon
views-count1147 դիտում article-date 22:47 19-07-2019

ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն իր արտոնագրերը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխթին (Heiko Hecht)՝ արտոնագրերի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով պատվավոր հյուպատոսի նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը Հայկո Հեխթին մաղթեց հաջողություն իր կարևոր և պատասխանատու առաքելությունում՝ հույս հայտնելով, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։ Հանդիպմանը կողմերը կարևորեցին ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը, անդրադարձան Համբուրգում հայ համայնքի դերին՝ երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում:

Նմանատիպ նյութեր