150236 դիտում
23:50 11-12-2019
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Suzuki-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին, Շինարարների փողոցում Suzuki մակնիշի 69 GG 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող քաղաքացուն պատկանող այգու դարպասի երկաթյա սյանը, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կապանի բնակիչ՝ 18-ամյա Արմեն Փարսադանյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Կապանի բնակիչ, 24-ամյա Արմեն Հայրապետյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոպվել է Կապանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Այս պահին ճանապարհային ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ա. Հայրապետյանի անվամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+