211652_close_icon
views-count71200 դիտում article-date 10:49 13-12-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու 06-ը. 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր. Toyota-ի վարորդը ասում էր՝ վթարի պատճառը եղել է Mercedes 600-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 18-ամյա Էդիկ Մկրտչյանի վարած Toyota Camry մակնիշի 81 CG 888 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 27 LՏ 543 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել նշված բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը: Օպերատրվորեն ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրաանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարաշապատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում Toyota-ի վարորդը ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է Mercedes 600-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ոստիկանությունը պարզում է նաև այդ տեղեկության իսկությունը: Հետաքննիչի հանձնարարականով Toyota Camry-ն և մետաղե ջարդոնի վերածված 06-ը տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր