43440 դիտում
10:50 11-04-2021
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Nissan Tiida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին.կան վիրավորներ. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել դեպի Երևան ընթացող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ 2-ին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+