34060 դիտում
15:32 13-12-2019
Արտառոց դեպք Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում տնօրենի խորհրդականը գլխով հարվածել ու մարմնական վնասվածք է պատճառել նշված կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչին. ժամանել են ոստիկաններ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Վանուշ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել «Արաբկիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, 64-ամյա Աշոտ Գյուլբուդաղյանի հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ժամանակ Վ. Խաչատրյանը գլխով հարվածել է բժշկի քթին, ով մարմնական վնասվածք է ստացել:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը աշխատում է «Կաշի» բաց բաժնետիրական ընկերության տնօրենի խորհրդական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: