2977 դիտում
12:47 15-12-2019
«Թավշյա հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին»․Ռոբերտ Հայրապետյան
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դեռ սույն թվականի հունվարի 15-ին ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ մեդիաների 90 տոկոսն իրենց վերահսկողությունից դուրս են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը»
«Առաջին հայացքից այս անմեղ ու միամիտ հայտարարություն անողը կթվար, որ սրտի մեծ ցավով է ասում այդ մասին, բայց արի ու տես, որ այս լալագին խոսքերն արտաբերելիս Փաշինյանն արդեն իսկ ամբողջությամբ իրենով էր արել իր սփռվածությամբ ու լսարանով երկրի թիվ 1 հանրային ալիքը։
Չնայած մեծ չափերի հասնող գրաքննությանն ու տարբեր ԶԼՄ-ներում կատարված խուզարկություններին ու առգրավումներին, օբյեկտիվ խոսքը շարունակում էր հնչեցվել, որքան էլ որ դա իշխանության քիմքին հաճո չլինի։
Եվ ահա, գործող իշխանությունը շրջանառության մեջ դրեց մի տխրահռչակ նախագիծ, որը մասնավոր Հ/Ը-ների գլխին կախված Դամոկլյան սուր է։
E-drft.am կայքում ներկայացվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Հանրային հեռուստաընկերությանը թույլատրվում է վճարովի գովազդ հեռարձակել։
Նախագծում թերևս ամենազավեշտալին այն է, որ ուղիղ եթերի միացման վայրերում տեղ գտած գովազդները՝ անկախ տարածման ձևից, չեն համարվում հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող գովազդ:
Հերիք չէ այս նախագծով մասնավոր հեռուստաընկերություններից կփախցվեն մեծ թվով գովազդատուներ, մի հատ էլ հանրային հեռուստաընկերությանը կընձեռնվի լայն հնարավորություն կոռուպցիոն խոշորագույն գործարքների համար։
Կարծում եմ պարզ է, թէ պետական ֆինանսավորում ունեցող և միայն Նիկոլ Փաշինյանի ստատուսները ցիտող հեռուստաընկերությունը մասնավոր հեռուստաընկերությունների հաշվին հարստանալով ինչ ծածուկ նպատակ է հետապնդում»,-նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10672 դիտում
19:21 23-06-2018
Արայիկ Հարությունյանի կոչը Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին
11352 դիտում
20:30 22-10-2016
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը հեռուստաընկերություններին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1036 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1006 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
937 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր