Էջմիածնում ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 12-րդ դպրոցի դիմաց վագոն-տնակ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին, մարվել՝ 22:10-ին:
Ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 20 քմ) այրվել է:
[b]ԱԻՆ[/b]