211652_close_icon
views-count42888 դիտում article-date 16:36 10-01-2020

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. ՀՀ ՊՆ զինծառայողի տնակն ամբողջությամբ այրվել է. ընտանիքը, այդ թվում՝ 2 անչափահաս երեխաներ, հայտնվել են դրսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզում: ժամը 10:45-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի Տավրոսի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ՝ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Սահակյանի եւ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիլեյանի գլխավորությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։08-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել է մոտ 80 քմ մակերեսով փայտաշեն տնակը՝ գույքի հետ միասին:բնակելի տան (մոտ 81 քմ) տանիքից մոտ 70 քմ հատված, փայտե պատերից՝ մոտ 45 քմ, 2 բազկաթոռ, բազմոց, սեղան և խոհանոցի պահարան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրված տան սեփականատերը Գոռ Պապանյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող: Ընտանիքը բաղկացած է 4 անձից, որից 2-ը անչափահաս երեխաներ են: Հարեւանները Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում հույս են հայտնել, որ թե Պաշտպանության նախարարությունն ու թե կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն զինծառայողի ընտանիքին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր